ՅՈՒՊԻՏԵՐ ՀՅՈՒՐԱՆՈՑ

JUPITER HOTEL

ՅՈՒՊԻՏԵՐ ՏՈՒՐ

JUPITER TOURS

ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՖՈՏՈԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Provision of photographers

ՅՈՒՊԻՏԵՐ ՖՈՏՈ ԷՔՍՊՐԵՍ

«Յուպիտեր ֆոտո էքսպրես»-ը Հայաստանի առաջատար ընկերություններից է` մասնագիտացած բոլոր տիպի ֆոտոծառայությունների մատուցման գործում: Մեր ընկերությունը
Հայաստանի տարածքում առաջին ընկերություններից մեկն է, որը ներդրեց թվային ֆոտոտեխնոլոգիա:   «Յուպիտեր ֆոտո էքսպրես»-ը այսօր արդեն ունի մինիֆոտոլաբորատորիաների մի ամբողջ ցանց Երևանում: Իր մոտ 20 տարվա գործունեության ընթացքում «Յուպիտեր ֆոտո էքսպրես»-ը հաջողությամբ համագործակցում է ԱՊՀ-ի և արտասահմանի մի շարք նմանատիպ ընկերությունների հետ: Ընկերությունն ամեն տարի մասնակցում է էլիտար ֆոտոարտադրողների միջազգային ցուցահանդեսներին, որի շնորհիվ անընդհատ բարձրանում է ընկերության աշխատակիցների որակավորումը և ընդլայնվում ընկերության կողմից առաջարկվող ապրանքների և ծառայությունների տեսականին:

Սկսած 1999 թվականից «Յուպիտեր ֆոտո էքսպրես»-ը հանդիսանում է  KONICA ֆիրմայի պաշտոնական և միակ դիլերը Հայաստանում: Մեր ընկերությունն օգտագործում է Konica Minolta ընկերության նորագույն սարքավորումները: R2 սերիայի մինիլաբորատորիան ապահովում է պատկերի տպագրման բարձրակարգ որակ` 400 dpi լուծմամբ և 254 x 381մմ չափսի նկարների տպում: Այս մոդելը հնարավորություն է տալիս ստանալ 1000 նկարի տպաքանակ մեկ ժամում (127 х 89 мм):

Օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ մենք մեր հաճախորդներին  առաջարկում ենք թվային ֆոտոծառայությունների հսկայական բազմազանություն` տպագրության անփոփոխ հիանալի որակով:  Ընկերությունը երաշխավորում է իր արտադրանքի և ծառայությունների բարձր որակը: